ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ-ղազախական կապեր

Հայ-ղազախական կապեր

Փետրվարի 14-ին Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուռազաևը այցելեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ: Պալատի Գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը հյուրին  ներկայացրեց Պալատի գործառույթներն ու Ղազախստանի հետ  համագործակցության ակտիվացման հնարավորությունները:

Պարոն Դեսպանը ներկայացրեց Ղազախստանի ներդրումային մթնոլորտը և նշեց, որ  իրական հնարավորություններ կան առևտրաշրջանառությունը աշխուժացնելու: Նա նաև հավելեց, որ Ղազախստան-Հայաստան բեռնափոխադրումների ուղիները առավել ծախսատար են և որոշակի բեռների տեղափոխման համար ոչ շահավետ, բայց օրինակ հայաստանյան խմիչքների, ոսկեգործության և որոշ ոլորտներում համագործակցությունը կարելի է զարգացնել: Նա ընդգծեց, որ բոլոր դեպքերում միջպետական առևտրաշրջանառության դինամիկան այսօր դեռևս բավարար չէ:

Անդրանիկ Ալեքսանյանը հավաստեց, որ մեծ բիզնեսները հիմնականում  իրենք են որոշում  գործակցության տարբերակները, բայց փոքր և միջին բիզնեսին Պալատների աջակցությունը շատ կարևոր է:

Երկուստեք հավաստեցին, որ Հայաստանը որպես ԵԱՏՄ անդամ կարող է երկու երկրների համար դառնալ շահավետ բիզնեսի նպաստավոր տարածք, քանի որ Հայաստանը օգտվում է Եվրամիության GSP+  արտոնությունների ընդհանրացված համակարգից:

Դեսպանը Պալատին հանձնեց ղազախական առանձին ընկերությունների բիզնես առաջարկներն ու հնարավոր գործակցության ոլորտների ծրագրեր:

Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում Ղազախստանի դեսպանության խորհրդական Կայսար Ամիրժանովը, Պալատի աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը և Պալատի արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը: