ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ-իրանական կապեր

Հայ-իրանական կապեր

Նոյեմբերի 26-ին  ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ էր այցելել ԻԻՀ խորհրդատվական խորհրդի (մեջլիսի) պատգամավոր Մուսամե Աղափուր Ալի Շահիին։ Պատգամավորին ընդունել է ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, ով իր գոհունակությունն է հայտնել առ այն, որ հայ-իրանական հարաբերությունները շարունակում են գտնվել  բարձր մակարդակի վրա և զարգանում են փոխվստահության մթնոլորտում։ Նա նշեց , որ երկու երկրների տնտեսական հարաբերությունների շարունակականության շրջանակներում առևտրաարդյունաբերական պալատները ունեն կարևոր առաքելություն ՝ դառնալու կապող օղակ երկու երկրների գործարարների մեջ և մի շարք ոլորտներում առանձին պայմանավորվածությունների  ձոռքբերման հնարավորություն ստեղծել։

ԻԻՀ  մեջլիսի պատգամավորը շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար և նշեց, որ Հայաստանն ու Իրանը շատ ընդհանրություններ ունեն և այդ պատճառով է , որ Հայաստանի հետ հարաբերությունները իրենց առանձնահատուկ դերն ունեն։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին  առևտրատնտեսական , գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, գործարարության աջակցմանն առնչվող հարցեր։ Կողմերը, համագործակցությունը էլ ավելի ընդլայնելու հույս հայտնեցին։