ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Մամլո ասուլիս Գործարար Շահերի Պաշտպանության Ցանցի կողմից

Մամլո ասուլիս Գործարար Շահերի Պաշտպանության Ցանցի կողմից

2018 թվականի սեպտեմբերի 19-ին ժամը 11.00 Երևանում, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցավ Գործարար Շահերի Պաշտպանության Ցանցի կողմից շուրջ մեկ տարի առաջ մեկնարկած Ազգային Գործարար Օրակարգի (ԱԳՕ) շրջանակներում իրականացված աշխատանքների ներկայացումը։ Ազգային Գործարար Օրակարգի հիմնական առաջնահերթությունները ուղված են եղել ՓՄՁ քաղաքականության բարելավմանն, հարկային և տեսչական բարեփոխումներին։

ՓՄՁ քաղաքականության բարելավման նպատակով որպես լուծում ի թիվս այլ հարցերի, առաջարկվել է արդիականացնել ՓՄՁ դասակարգման չափանիշները, ներդնել ՓՄՁ ֆինանսավորման նոր չափանիշներ, պարզեցնել ՓՄՁ հանդիսացող իրավաբանական անձանց լուծարման գործընթացը։

Հարկային բարեփոխումների շարունակական իրականացման ուղղությամբ առաջարկվել է բարելավել եկամտային հարկի համակարգը, կիրառել հարկային եկամուտների բաշխման բարելավված մեխանիզմ, սահմանել արտոնություններ սկսնակ ՓՄՁ-ների համար։

Տեսչական բարեփոխումների համատեքստում Ազգային գործարար օրակարգը նախատեսել է ավարտին հասցնել տեսչական ստուգումների մասին նոր օրենսդրության մշակման աշխատանքները, ինչպես նաև տեսչական ստուգումների բողոքարկման գործընթացի կատարելագործումը։

2018թ-ի հունվար և փետրվար ամիսների ընթացքում ՀՀ մարզերում՝ Շիրակ, Տավուշ, Լոռի, Արագածոտն և Կոտայք, կազմակերպվել են կլոր սեղան-քննարկումներ հարկային, տեսչական և ՓՄՁ ոլորտներում իրականացվող քաղաքականության վերաբերյալ, որի նպատակն էր վեր հանել գործարարներին հուզող խնդիրները, ինչպես նաև ծանոթացնել վերջին ժամանահահատվածում տեղի ունեցող փոփոխություններին: Հանդիպումների արդյունքները ամփոփվել են և փորձագետների կողմից կազմվել են թվով երեք առաջարկությունների փաթեթներ՝ հարկային և տեսչական բարեփոխումների և ՓՄՁ զարգացման ոլորտների վերաբերյալ:

Նշված առաջարկությունները ներկայացվել են և կլոր սեղանի ձևաչափով քննարկվել  պետական քաղաքականություն մշակող և իրականացնող մարմինների հետ։ Մի շարք հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները և իրականացնել համապատասխան օրենսդրական փոփոխություններ։