ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

ՀՀ ԱԱՊ-ի նախագահության հերթական նիստ

ՀՀ ԱԱՊ-ի նախագահության հերթական նիստ

   Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության հերթական նիստը, որը վարում էր ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը:

Օրակարգում ներառվել էին հետևյալ հարցերը՝

1.Եվրապալատի և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջև համագործակցության զարգացման հեռանկարները և տեսլականը:

                     ՀՀ ԱԱՊ փոխնախագահ Հարություն Հայրապետյան

2.Էլեկտրոնային առևտրի համակարգի ներդրման հնարավորությունները, դրա հետ կապված խնդիրները, լուծման ուղիները, ներդրման անհրաժեշտությունը:

                    ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյան

3.Միջազգային առևտրային պալատի կողմից կազմակերպվող ամենամյա՝ 2019-ին կայանալիք արդեն 10-րդ  «Օսլոյի բիզնեսը հանուն խաղաղության» մրցանակաբաշխությանը Պալատի կողմից թեկնածուներ առաջադրելու հարցը:

Ներկաներին հետաքրքրում էր հատկապես Մեղրու ազատ տնտեսական գոտու ճակատագիրը: Այդ մասին անհրաժեշտ ինֆորմացիա տվեց  նիստը վարող Անդրանիկ Ալեքսանյանը՝ մասնավորելով կազմակերպությունների և գործարարների, որպես շահառուի, մասնակցության հնարավորությունները: Անդրանիկ Ալեքսանյանը առաջարկեց  գործակցության կոնկրետ տարբերակները, ինչը շատերի կողմից հավանության արժանացավ:

   Կարևորվեց նոյեմբերի 11-15-ը Էստոնիա կատարելիք գործարար այցը, որի շրջանակներում երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատները կներկայացնեն տեղեկատվական տեխնոլոգիաների, մեքենաշինության, տուրիզմի, սննդի և այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններն ու ծրագրերը: Նախապատրաստական աշխատանքներ են տարվում հայ-էստոնական գործարար հանդիպումը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու և համատեղ ծրագրեր մշակելու ուղղությամբ:

   Պարոն Անդրանիկ Ալեքսանյանը հատկապես արժևորեց Չինաստանի հետ տնտեսական կապերի ակտիվացումը, որի շնորհիվ Մետաքսի Մեծ ճանապարհի երկաթուղու գործարկմամբ հայ գործարարների համար արտաքին շուկաներ դուրս գալու մեծ հնարավորություններ են ստեղծվելու: Անշուշտ ԵԱՏՄ-ից ու Եվրամիությունից զատ կարևոր ու հեռանկարային հնարավորություն է Չինաստանի հետ գործակցությունը, ինչի առումով ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի բազմաթիվ այցերն ու հանդիպումները դրական արդյունք են տվել: