Հայ-կորեական գործարար համաժողով
Հոկտեմբերի 19-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ 1» սրահում տեղի ունեցավ հայ-կորեական գործարար համաժողով, որը կազմակերպել էին Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը և Հայաստանում Կորեայի դեսպանության առևտրային ներկայացուցչությունը (Նստավայրը՝ Մոսկվա): Համաժողովի նպատակն էր Կորեական արտադրանքը ներկայացնել հայկական շուկային և Հայաստանում գտնել գործընկերներ հետագա համագործակցության համար:
Ֆորումին մասնակցում էին 9 կորեական ընկերություններ կոսմետիկայի, դռների էլեկտրոնային փականների, գազի կաթսաների, բիոհավելումների և այլ ոլորտներից:
B2B ձևաչափով հանդիպումներն էլ հնարավորություն տվեցին գործարարներին ծանոթանալ միմյանց հնարավորություններին, ապրանքատեսակներին, գործակցության հնարավորություններին, ինչպես նաև փոխանակել անհրաժեշտ տեղեկատվություն: Մի քանի ընկերությունների ներկայացուցիչներ ձեռք բերեցին նախնական պայմանավորվածություն հետագա հանդիպումների և համատեղ ծրագրերի վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցեցին նաև Հայաստանում Կորեայի արտակարգ և լիազոր դեսպան ՈԻ Յուն-Գըն-ը և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրենի Ժ.Պ. Արայիկ Վարդանյանը: