ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

«Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագիր

«Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագիր

Հոկտեմբերի 2-5-ը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ դասըթացավարների վերապատրաստում՝ Հակակոռուցիան համապատասխանության ծրագրի ներդրման, դրա նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացման, այդ թվում՝ անկախության ապահովման, առկա ռիսկերի պարբերաբար գնահատաման և ներքին ընթացակարգերի անհրաժեշտության վերաբերյալ։

 «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագիրը  իրականացվում է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE), Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Կորպորատիվ կառավարման կենտրոնի, Գործարար շահերի պաշտպանության ցանցի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։

«Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագրի նպատակն է հայաստանյան բիզնեսներում Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումը, որը կնպաստի Հայաստանում կորպորատիվ կառավարման և էթիկայի արժեքների սերմանմանը։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև սերտորեն աշխատել փոքր և միջին ձեռնարկությունների հետ՝ Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու համար։

VimpelCom ընկերության ներկայացուցիչ, դասընթացավար Յուլիա Գլուբոկայան ուսուցման օրերի ընթացքում մասնակիցներին ներկայացրեց Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը, դրանում առկա ինքնագնահատման գործիքները, արդյունավետ փորձերը, ինչպես նաև հայկական և միջազգային կոնտեքստը՝ նշված ծրագրի համար։ Նա նաև նշեց հակակոռուպցիոն համապատասխանության գործառույթի անկախության մասին։ Քննարկում տեղի ունեցավ նաև հակակոռուպցիոն քաղաքականության, շահերի բախման քաղաքականության, ինչպեսև նվերների և հյուրընկալության, կոմերցիոն հովանավորների, սոցիալական ներդրումների և բարեգործական ներդրումների քաղաքականության վերաբերյալ։

Նրա խոսքով, սա նաև հնարավորություն է զարգացնել բիզնեսը և օտարերկյա մի շարք ընկերություններից ներդրումներ անել Հայաստանում, քանի որ նման ընկերությունների համար կարևոր է, որպեսզի կազմակերպություններն ունենան հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիր։

Ծրագրի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր: