ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան – Էստոնիա

Հայաստան – Էստոնիա

      Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնը հոկտեմբերի 10-ին այցելեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ: Հայաստանյան նոր իրողությունները, բիզնես մթնոլորտը և ներդրումային խնդիրները մեծարգո հյուրին ներկայացրեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը:

   Երկուստեք նշվեց, որ Հայաստանի և Էստոնիայի միջև կան հրաշալի քաղաքական ու ջերմ բարեկամական հարաբերություններ, ինչը լավ նախադրյալ է գործարար նոր կապեր հաստատելու և համատեղ ձեռնարկումներ կատարելու:

   ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը կարևորեց այն ոլորտները,  որոնցում հնարավոր է համատեղ բիզնես հիմնել. մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի և այլն:

   Արդյունավետ գործակցության համար երկուստեք կարծիք հայտնեցին, որ հարկավոր է հատկապես փոխադարձ հանդիպումներ ու բիզնես ֆորումներ կազմակերպել: