ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ-չինական կապեր

Հայ-չինական կապեր

Հոկտեմբերի 21-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ էին ժամանել  գործարար պատվիրակության անդամներ Չինստանի Ժողովրդական Հանրապետությունից , պատվիրակության ղեկավար՝ Բարեկամության և Զարգացման հիմնադրամի տնօրեն պարոն Յոնգ Ան Չու-ի գլխավորությամբ: Պատվիրակությունը բաղկացած էր մի շարք առաջատար ընկերությունների նեկայացուցիչներից, որոնք մասնագիտացված էին մասնավորապես գյուղատնտեսության, շինարարության, թեյի արտադրության, ալկոհոլային խմիչքների, զբոսաշրջության  անվադողերի արտադրության և տեքստիլի  ոլորտներում: Պալատի գործադիր տնօրեն պարոն Ալեքսանյանը ողջունեց ներկաներին նշելով, որ հայ-չինական գործարար հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են և պալատը միշտ պատրաստ է  աջակցել ցանկացած տեսակի նախաձեռնության որը կլինի փոխշահավետ թ՛ե Հայաստանի և թ՛ե Չինաստանի գործարար շրջանակների համար:

Չինական պատվիրակության ղեկավարը նշեց, որ հետաքրքրված են  հայկական  շուկայով,  հանդիպումներ են ունեցել մի շարք գերատեսչությունների ղեկավար կազմերի հետ և <<Մետաքսի ճանապարհ>> նախաձեռնության շրջանակներում  պատրաստ են քննարկել լոգիստիկ կենտրոնի կառուցման հնարավորությունները  Հայաստանում:

Պատվիրակության անդամները մանրամասն ներկայացրին իրենց ոլորտների ներուժն ու զարգացման հեռանկարները, և թե համագործակցության ինչ եզրեր են տեսնում Հայաստանի հետ:

Պալատի գործադիր տնօրեն պարոն Ալեքսնյանը նշեց, որ գործարար հարաբերությունները կարող են շեշտակիորեն զարգանալ  երկու երկրների միջև  ուղիղ  չվերթ ունենալու պարագայում: Նաև հավելեց,  որ այն ընկերությունները որոնք  ներդրում կկատարեն Հայաստանում և կունենան ապրանքի արտահանման համար բավարար ծավալներ, հնարավորություն կունենան օգտվելու GSP+  համակարգից դեպի  ԵՄ  արտահանման դեպքում և մի շարք այլ արտոնություններից դեպի այլ երկրներ արտահանման ժամանակ: Ներկայացվեց նաև Պալատի և R&V comfort  ընկերության համատեղ նախաձեռնությունը որն իրենից ենթադրում էր արդեն իսկ պատրաստ և կահավորված, շուրջ 18 հազ.  քառ. մետր ընդհանուր մակերեսով  տարածք, որը կարող  է ծառայել որպես ցուցահադեսային և լոգիստիկ  հարթակ չինական արտադրանքի ցուցադրման համար:

Հանդիպման վերջում Պալատի և բարեկամության և զարգացման հիմնադրամի ինչպե նաև հանդիպմանը մասնակցող մասնավոր ընկերությունների միջև   ստորագրվեցին համագործակցության  հուշագրեր ,  որոնք  հետագայում կնպաստեն երկու երկրների գործարար շրջանակների ավելի սերտ և փոխշավետ համագործակցությանը: