ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան-Կոտ դ’Իվուար կապեր

Հայաստան-Կոտ դ’Իվուար կապեր

   Հոկտեմբերի 8-ին ֆրանկոֆոնիայի համաժողովի շրջանակներում Հայաստանում գտնվող հյուրերից ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեցին Կոտ դ’Իվուարի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Ալլահ-Կուդիո Թեո Ժեն Կլոդը և  Ֆրանկոֆոն գործարարների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ֆերդինանդ Կոուսին:

   ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը հյուրերին ներկայացրեց հայաստանյան նոր իրողոթյուններն ու տնտեսական զարգացման առաջնահերթությունները, ներդրումներ կատարելու նպաստավոր մթնոլորտը:

   ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը ներկայացրեց այն ոլորտներն ու կոնկրետ ապրանքատեսականին, ինչը կարող է հետաքրքրել Կոտ դ’Իվուարի գործարարներին:

   Հյուրերը նշեցին, որ  իրենց երկրի գործարարների համար առայժմ  լավագույնը սուրճի, տեքստիլի և բարձր տեխնոլոգիաների ոլորտն է:

   Պայմանավորվածություն ձեռք բերվեց կապերն ակտիվացնելու և համագործակցության հուշագիր ստորագրելու համար: