ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ-կորեական գործարար համաժողով

19.10.2018

Հայ-կորեական գործարար համաժողով

19.10.2018

Հարգելի Գործընկեր,

Հայտնում ենք Ձեզ, որ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Կորեայի դեսպանության հետ համատեղ կազմակերպում է գործարար համաժողով, որը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 19-ին “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում:

Գործարար համաժողովի ընթացքում ներկայացված կլինեն մոտ 15 կորեական ընկերություն, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել համագործակցություն հաստատել հայ գործարարների հետ:

Պատվիրակության կազմում ընդգրկված են տարբեր ոլորտի ընկերություններ, որոնց թվում առկա է նաև գազի կաթսաներ, կոսմետիկ միջոցներ, բժշկական սարքավորումներ, բիոհավելումներ, դռների էլեկտրոնային փականներ արտադրող ընկերություններ: Հանդիպման ընթացքում տեղի կունենան նաև B2B ձևաչափով հանդիպումներ, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան փոխանակել կոնտակտային տվյալները:

 Ներկայացնում ենք նաև   կորեական կազմակերպությունների ցանկը:

Մասնակցությունը հաստատելու և հանդիպման ժամ ընտրելու համար  խնդրում ենք 3-օրյա ժամկետում զանգահարել ՀՀ ԱԱՊ միջազգային համագործակցության բաժին 060484908 հեռախոսահամարով կամ գրել foreigndep@armcci.am էլ.հասցեին:

Մասնակցությունն անվճար է :

Հանդիպման վայրը՝ Արմենիա Մարիոթ հյուրանոց, Արարատ 1 սրահ
Հասցե՝ 1 Ամիրյան փող., Երևան