ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Ծագման հավաստագրերի թվայնացում

Ծագման հավաստագրերի թվայնացում

Ս. թ. սեպտեմբերի 5-ին Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատում “Տնտեսական հետազոտոթյունների և զարգազման ազգային կենտրոն” ՀԿ-ի (ERDSC), “Factum soft” ՍՊԸ-ի և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջև ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի կթվայնացվի երկրի ծագման հավաստագրի տրամադրումը պալատի կողմից տնտեսվորող սուբյեկտներին:  Նախագիծը կիրականացվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ, և հետագա 10 ամիսների ընթացքում վերոնշյալ երկու կազմակերպությունները կմշակեն և տեխնիկապես կիրառելի կդարձնեն հավաստագրի տրամադրման թվայնացման կարգը: Սույն փոփոխությունը մեծ առաջընթաց կապահովի տնտեսվարող սուբյեկտների գործունեության դյուրինացման և գործարար միջավայրի զարգացման տեսանկյունից: