ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Ծրագրերի կառավարման դասընթաց

Ծրագրերի կառավարման դասընթաց

Ս.թ. հունվարի 29-31-ը «Արևելյան ներդրումներ» ծրագրի շրջանակներում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը կազմակերպեց եռօրյա դասընթաց (Project Management Training)։ Դասընթացը նպատակ ուներ խթանելու գործարարությանն աջակցող կառույցների կարողությունները ծրագրերի կառավարման ոլորտում (վարչական և ֆինանսական)։ Վերջինս վարեցին արտերկրից ժամանած փորձագետները։ Դասընթացը տեղի ունեցավ Վանաձոր քաղաքում։

Դասընթացի մասնակիցները Արևելյան գործընկերության երկրների գործարարությանն աջակցող կառույցների մասնագետներն էին, որոնք իրականացնում են միջազգային ծրագրեր։

Նշենք, որ «Արևելյան ներդրումներ» ծրագիրը Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությունն է, ղեկավարվում է Եվրոպալատի կողմից և ֆինանսավորվում Եվրոպական Միության կողմից։