ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

ՀԱՅ–ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՊԵՐ

ՀԱՅ–ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՊԵՐ

 Փետրվարի 5–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի Հայաստանյան ներկայացուցչի պաշտոնակատար Մարկ Կալինինը։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը , նշելով հայ–ռուսական կապերի կարևորությունն ու դերը Պալատի ռազմավարության մեջ, միաժամանակ մանավորեց, որ դեռևս 2010թվականին է համագործակցության պայմանագիր ստորագրվել «ՌՈՍՍԱՏՐՈՒԴՆԻՉԵՍՏՎՈ» կազմակերպության հետ։ Պարոն Սարգսյանը հավելեց, որ այսօր հարկավոր է նոր թափ հաղորդել այդ կապերին՝ կազմակերպելով բազմաբնույթ միջոցառումներ։

Պարոն Կալինինը գոհունակություն հայտնեց պատշաճ ընդունելության համար՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել այդ կապերի զարգացմանը։

Առանձին խնդիրների վերաբերյալ կարծիքներ ու տեսակետներ արտահայտեցին Երևանի պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանն ու տնօրեն Կարեն Մարտիրոսյանը, ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը, «Գործարար կանանց հիմնադրամ» ՀԿ նախագահ Լիլիա Գևորգյանը և այլոք։