ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ

ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ

        Մինչ Հայաստանում աշխույժ քննարկումներ են գնում Մաքսային Միությանը միանալու դրական ու բացասական կողմերի մասին, հայ և ռուս գործարարները գործնականում քննարկում, համագործակցության ծրագրեր են մշակում Երևանում։

  ՀՀ  առևտրաարդյունաբերական պալատի նիստերի դահլիճում աշխատանքն սկսեց  Երևանի և Մոսկվայի առևտրաարդյունաբերական պալատների կողմից կազմակերպված  գործարար համաժողովը, որին մասնակցեցին հայ և ռուս գործարարներ, ոլորտների պատասխանատուներ։

    Պաշտոնական մասից հետո սկսված դեմ առ դեմ հանդիպման ժամանակ հայ և ռուս գործարարները որոշակիացրեցին փոխադարձ ներդրումների ու առևտրային կապերի շրջանակները, կնքեցին մոտակա և հեռագնա աշխատանքային պայմանագրեր՝ դրանցում ներառելով նաև Մաքսային Միության ձևավորման ու այդ միության պահանջներին համապատասխան աշխատանքները կազմակերպելու խնդիրները։

   Գործարար համաժողովի մասնակիցները այսօր մայրաքաղաքի տրանսպորտային, շինարարական և ներդրումային գործունեությունը բարելավելուն ուղղված  հանդիպում ունեցան  Երևանի քաղաքապետարանում, ծանոթացան Հայաստանի տեսարժան վայրերին, կայցելեն նաև Երևանի մեծ ու փոքր արդյունաբերական ձեռնարկություններ, տեղերում կծանոթանան Հայաստանի կողմից առաջարկվող ապրանքատեսակներին, կկնքեն համագործակցության պայմանագրեր։

      Եռօրյա գործարար այցը վաղը կավարտի աշխատանքը։