ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան – Բենին

Հայաստան – Բենին

Հայաստանի և Բենինի հանրապետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու ակնկալությամբ փետրվարի 18–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Հայաստանում Բենինի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անիսետ Գաբրիել Կոչոֆան (նստավայրը՝ Մոսկվա)։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է դեսպանատան միջոցով ստեղծել լուրջ տեղեկատվական բազա գործարարների հանդիպման համար։ Դեսպանը նշել է, որ իր երկրի ղեկավարությունը շատ է հետաքրքրված Հայաստանի հետ տնտեսական կապերը ակտիվացնելու ուղղությամբ։ Որպես հայ գործարարի նկատմամբ ջերմության և ուշադրության վկայություն՝ դեսպանը տեղեկացրել է, որ Բենինի Հանրապետության ամենամեծ սուպերմարկետներից մեկը հայն է ստեղծել և կոչվում է «Երևան»։ Դիվանագետը միաժամանակ մասնավորեց հնարավոր համագործակցության ոլորտները՝ էներգետիկա, բնական ռեսուրսներ (ոսկի, ալմաստ), սննդարդյունաբերություն, գյուղատնտեսական տեխնիկա և այլն։