ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

ՀՀ ԱԱՊ –Երևանի քաղաքապետարան

ՀՀ ԱԱՊ –Երևանի քաղաքապետարան

   Երևանի համայնքը  հանրապետության նաև բիզնեսի զարկերակն է։ Եվ այդ առումով էլ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը առանձնապես կարևորում է համատեղ աշխատանքը քաղաքապետարանի հետ։ Երկու կառույցների համար էլ աշխատատեղերի ստեղծմանը, հայրենական արտադրության զարգացմանը, արտահանմանն ու արտաքին կապերի ծավալմանը աջակցելը ժամանակի հրամայականն են, օրախնդիրը։

      Այդ նպատակամիտվածությամբ էլ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարըանը փետրվարի 21–ին ստորագրեցին համաձայնագիր, որը լուրջ հնարավորություն է ստեղծում փոխադարձ հետաքրքրություն և  փոխշահավետություն ներկայացնող բոլոր ոլորտներում համատեղ աշխատանքը զարգացնելու և ամրապնդելու համար։

   «Երեւանի քաղաքապետարանն այսօր քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված շոշափելի բարեփոխումներ է իրականացնում, որի շրջանակում է դիտարկվում նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ մասնավոր հատվածի միջեւ փոխշահավետ համագործակցության խթանումը: Ի դեպ, այս ուղղությամբ արդեն իսկ առկա են կյանքի կոչված մի շարք հաջողված ծրագրեր։ Ըստ այդմ, վստահ եմ, որ Երեւանի քաղաքապետարանի եւ Առեւտրաարդյունաբերական պալատի միջեւ հաստատված համագործակցությունը ևս կլինի արդյունավետ, հատկապես ներդրումային և գործարար ծրագրերի մշակման ու իրականացման շրջանակում, կնպաստի  մայրաքաղաքի համաչափ զարգացմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:   Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանն իր հերթին բարձր է գնահատել կառուցողական գործընկերային այն մթնոլորտը, որն առկա է Երեւանի քաղաքապետարանի և ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի հարաբերություններում. «Երեւանի քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է, ինչում բազմիցս ենք համոզվել։ Վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ մենք կանենք հնարավորը, որպեսզի փոխշահավետ համագործակցություն հաստատվի ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրի գործարար շրջանակների հետ: Համոզված եմ, որ մեր կողմից ստորագրվելիք համաձայնագիրը ևս կնպաստի, որպեսզի Երեւանի քաղաքապետարանի և գործարար շրջանակների միջեւ համագործակցությունը փոխշահավետ զարգացում ունենա»,- նշել է Մարտին Սարգսյանը:

      Համաձայնագիրը ներառում է հետևյալ ուղղությունները՝

  • Երևան քաղաքում ներդրումային և գործարար ծրագրերի մշակում և իրականացում

  • Երևան քաղաքում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում, տեղական արտադրության խթանում

  • Տնտեսվարող սուբյեկտների իրավունքների պաշտպանություն, տեղեկատվական շտեմարանների ստեղծում

  • Քաղաքաշինություն

  • Առևտուր և ծառայություններ

  • Առողջապահություն

  • Աշխատատեղերի ստեղծում

  • Տրանսպորտային և այլ ենթակառուցվածքների զարգացում

  • Տուրիզմ և սպասարկում

  • Այլ ուղղություններ և բնագավառներ։

     Համաձայնագրով նախատեսված են համագործակցության հիմնական խնդիրները՝

  • Ձեռնարկատիրության բոլոր ձևերի համակողմանի և ներդաշնակ զարգացմանը օժանդակելը

  • Ձեռնարկատիրական գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը նպաստելը

  • Երևանի վարչական շրջանների համաչափ զարգացումը։

   Համաձայնագրից բխող գործողությունների համակարգման և համագործակցության արդյունավետությունը ապահովելու համար նշանակվում են ներկայացուցիչներ  (Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչն է Քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը, իսկ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչը՝ Պալատի ներդրումային հանձնաժողովի նախագահը)։

    Կյանքն ու ժամանակը հաճախ նոր խնդիրներ են առաջադրում, և բնականաբար դրանք ևս ներառվելու են ծրագրի շրջանակներում։ Մասնավորապես ՝  Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցումը և այլ գործոններ ու մարտահրավերներ։

   Կողմերը համաձայնագրից բխող գործառույթների կատարումը կամփոփեն պարբերաբար՝ սակայն  ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ։