ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ – ռուսական կապեր

Հայ – ռուսական կապեր

Մարտի 13–ին  ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատների գործարար հանդիպումը, որը նախաձեռնել ու կազմակերպել էին երկու պալատները։ «Նիժնի Նովգորոդի գործարարների բիզնես առաքելությունը Երևան» ծրագրի շնորհանդեսով ներկայացվեց Նիժնի Նովգորոդի տնտեսական պոտենցիալը և համագործակցության առաջնահերթությունները։ Համագործակցության հիմնական ոլորտը այս անգամ առողջապահությունն է՝  բուժտեխնիկա, սարքավորումներ ու պարագաներ։ Նախօրոք 140 հեռախոսային նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել ակնկալվող հնարավոր գործընկերների հետ։ Հիմնական նիստից հետո անցկացվեցին դեմառդեմ զրույցներ և տասնյակ գործարար հանդիպումներ նոր կապեր հաստատելու, եղածը ամրապնդելու և զարգացնելու նպատակով։ Ստորագրվեց համագործակցության համաձայնագիր։

   Հինգ օրում ռուսական 12 ընկերությունների գործարարները կունենան տասնյակ հանդիպումներ զանազան գերատեսչություններում և բիզնես ընկերություններում։