ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Պալատ – արտաքին կապեր

Պալատ – արտաքին կապեր

   Մարտի 25–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեցին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Եվրասիական մրցունակության ծրագրի պատասխանատուներ Ֆրանչեսկո Ալֆոնսոն, Կլիմենտ Բրենոն, Կիրիլ Կոսևը և Գրիգորի Լեկոմտը։

  Պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը հյուրերին ներկայացրեց Պալատի ռազմավարությունը և գործառույթները։ Ծրագրի նպատակն է Հայաստանի մասնավոր հատվածի համար մշակել ծրագրեր, որոնք հոկտեմբերին ներկայացվելու են Եվրասիական կլոր սեղանի քննարկմանը։

  Ծրագրի իրականացման ու համագործակցության առանձին խնդիրների վերաբերյալ կարծիքներ ու դիտարկումներ հայտնեցին ՀՀ ԱԱՊ նախագահի խորհրդական Վարդան Հասրաթյանը, Պալատի Արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը և Երևանի պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը։ Պալատի գործադիր տնօրենը պատրաստակամություն հայտնեց ըստ ամենայնի աջակցելու ծրագրի իրականացմանը։