ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ–լեհական գործարար համաժողով

Հայ–լեհական գործարար համաժողով

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Լեհաստան-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի  հետ համատեղ ապրիլի 9–ին կազմակերպեց  Հայ-լեհական գործարար համաժողով: Լեհ գործարարները ներկայացրեցին տրանսֆորմատորների, մսարտադրության մեջ օգտագործվող սպիտակուցների, ինչպես նաև տեքստիլ արտադրության, շինարարության, կահույքագործության և այլ ոլորտներ։

 ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը, հայ–լեհական բարեկամության մասին պատմական ակնարկ կատարելով, մասնավորապես նշեց՝       «Հայերը Լեհաստանում հաստատվել են Անիի կործանումից հետո… Ներկայումս Լեհաստանում բնակվում է շուրջ 92.000 հայ, որոնց մեծ մասը Հայաստանից արտագաղթել են վերջին 10-15 տարիների ընթացքում: Նրանց մի մասը լեհ հասարակության մեջ որոշակի դիրքի է հասել. զբաղված են պետական կառույցներում, գիտության ու մշակույթի ոլորտներում և հատկապես բիզնեսում»։ Պարոն Սարգսյանը նշեց, որ 2013–ին նախորդի համեմատ ավելացել է առևտրաշրջանառությունը, սակայն դրանով չի կարելի բավարարվել՝ հավելելով, որ Հայաստանը Լեհաստանից ներմուծում է կաթնամթերք, շաքար, հրուշակեղեն, դեղամիջոցներ, եթերայուղեր, խողովակ, պլաստմասե իրեր և այլն,իսկ արտահանման տեսականիում գերակշռողը սինթետիկ կաուչուկն է, , մանրաթելերը, ալյումինե փայլաթիթեղը, սիգարետները, սպիրտային խմիչքները և այլն։
Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զստիսլավ Ռաչինսկին նշեց. որ , անկախ բոլոր հանգամանքներից, Լեհաստանը կամենում է ավելացնել առևտրաշրջանառությունը. մանավանդ որ չօգտագործված ռեզերվներ շատ կան։         Շնորհանդեսով ներկայացվեց Հայաստանի գործարար մթնոլորտը և ներդրումային հնարավորությունները։   ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը և Լեհ–հայկական պալատի գլխավոր տնօրեն Մաչիես Բոգուսեվիչը ստորագրեցին գործակցության համաձայնագիր։