ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան – Ինդոնեզիա տնտեսական կապեր

Հայաստան – Ինդոնեզիա տնտեսական կապեր

Ապրիլի 14–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեցին Հայաստանում Ինդոնեզիայի Հանրապետության Պատվո հյուպատոս Երվանդ Ոսկանյանը, Հայաստանում Ինդոնեզիայի Հանրապետության դեսպանության մշակութային և սոցիալ–տնտեսական հարցերի վարչության պետ Նորվին Անվարը և Տնտեսական գծով խորհրդական Բայանտո Սամբան։ Զրույցի հիմնական թեման Հայաստանում առաջիկայում կազմակերպելիք ինդոնեզական ապրանքների ցուցահանդեսն էր և Պալատի հետ գործակցության ծավալումը։

   ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը նշեց, որ Պալատը պատրաստ է դեսպանատան հետ համատեղ բարձր մակարդակով կազմակերպելու ցուցահանդեսը և գործարար մյուս հանդիպումները։

   Հյուրերը պալատի պատվիրակությանը հրավիրեցին հոկտեմբերի 8–12–ը Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում մասնակցելու TRADEXPO միջազգային ցուցահանդեսին։