ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Գործարար – հարկային քննարկում

Գործարար – հարկային քննարկում

ՀՀ Ազգային Ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի, պատգամավորներ Մարտին Սարգսյանի, Խոսրով Հարությունյանի,Գարեգին Նուշիկյանի  և  ՀՀ Պետական Եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի մասնակցությամբ գործարարները ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում բացառիկ ակտիվությամբ մայիսի 5–ին քննարկեցին ՀՀ հարկային ստուգումների անցկացման այլընտրանքային կարգի մասին օրենքի նախագիծը։ Զրույցը չափազանց անկեղծ էր ու կառուցողական։ Եվ քանի որ քննարկված հարցերի շրջանակը շատ ծավալուն էր, ուստի ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը առաջարկեց քննարկումները դարձնել պարբերական ու թեմատիկ, որպեսզի գործարարը հնարավորինս ստանա սպառիչ պատասխան։ Մի խումբ գործարարներ, արժևորելով այլընտրանքայինի գաղափարը, առաջարկեցին ստուգումները կատարել ոչ թե պետական, այլ լիցենզավորված մասնավոր կազմակերպությունների կողմից։ Ակտիվ քննարկման թեմա դարձան այլընտրանքային ստուգումների ժամանակ տույժերի և տուգանքների կիրառման տարբերակները։ Մասնավորեցվեց, որ ռիսկային առումով դաշտը հավասար չէ բոլորի համար և պետք է խաղի նոր կանոններ մշակել։ Եղան առաջարկներ գորժարար–հարկային համագործակցության կոնցեպցիա մշակելու և հարկային ամնիստիա կատարելու վերաբերյալ։

   Երկխոսությունը անկեղծ զրույց էր և շատ հաճախ ավարտվում էր կարծիքների ու տեսակետների մերձեցմամբ։ Եվ՛ գործարարները, և՛ հյուրերը խիստ շահեկան գնահատեցին հանդիպումը՝ ակնկալելով նման ձեռնարկումների պարբերաբար կազմակերպումը։

    ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը տեղեկացրեց, որ գործարարների շահեկան դիտողություններն ու առաջարկությունները խմբավորվելու են և ներկայացվելու Ազգային Ժողով՝ օրենքի նախագիծը լրամշակելու նպատակով։