ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ-արաբական կապեր

Հայ-արաբական կապեր

Հունիսի 3–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական  պալատի պատվիրակության և հայ գործարարների համատեղ բիզնես ֆորումը։ Հայաստան են ժամանել տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների ղեկավարներ ու գործարարներ։

     ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը, ներկայացնելով հայ–արաբական բարեկամության ակունքները, կարևորեց հատկապես այս հանդիպումը, ինչը դառնալու է բիզնես ծրագրերի սկիզբ ու երաշխիք։ Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մոհամեդ Ֆանի Մորշեդալ Ռումայֆին, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը, Զարգացման Հայկական Գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը նշեցին Հայաստանը Մաքսային Միությանը անդամակցելու գործոնը օգտագործելու որպես հայ–արաբական գործակցության զարգացման նոր հնարավորություն։

      Ֆորումի  ընթացքում կազմակերպվեցին կլոր սեղան– քննարկումներ՝   երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերաբերյալ (Արդյունաբերություն, գյուղատնտեսություն, մեքենաշինություն, տրանսպորտ, շինարարություն, սննդի ծառայություններ, սոցիալական ենթակառուցվածքներ, կանաչապատում և ոռոգում, դեղագործություն, անշարժ գույքի վարձակալություն և կառավարում, ներդրումներ, անասնակերի արտադրություն, դիզայն և այլն)։

   Շնորհանդեսներով ներկայացվեցին Հայաստանի առանձին լավագույն բիզնեսները, որոնց արտադրանքը արդեն հետաքրքրել են արաբ գործընկերներին։

      Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի նախագահ Մոհամեդ Ֆանի Մորրշեդ Ռոմայթին և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր։