ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան – Ինդոնեզիա

Հայաստան – Ինդոնեզիա

 Հունիսի 13-15-ը  ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և Ինդոնեզիայի դեսպանատունը  «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում համատեղ  կազմակերպել էին ինդոնեզական ապրանքների «Պատուհան դեպի Ինդոնեզիա» մասնագիտացված ցուցահանդես, որի ժամանակ ինդոնեզացի գործարարները ներկայացրեցին ինդոնեզական սուրճ, թեյ, սնունդ ներմուծող ընկերություններ, ինչպես նաև տան ձևավորման ապրանքներ, կահույք, զարդեր, հուշանվերներ, ձեռքի աշխատանքներ, ձեռքով գործած հագուստ և այլն։

    Բացման արարողությանը մասնակցած ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանի հավաստմամբ Պալատը մտադիր է նման համատեղ ձեռնարկումներով ակտիվացնել հայ–ինդոնեզական գործարար կապերը։

    Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվեցին մշակութային ծրագրեր, նորաձևության ցուցադրություն։