ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան – Բրազիլիա

Հայաստան – Բրազիլիա

 Հունիսի 16–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց ՀՀ –ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության փոխհյուպատոս Ժոաո Ջիլբերտո Ֆերերա Դե Սոուսան։ Փոխհյուպատոսը դեսպանի անունից հավաստիացրեց, որ իրենք շատ կարևորում են  Հայաստանում բրազիլիական ապրանքների ցուցահանդեսի կազմակերպումը, որը լուրջ քայլ կարող է դառնալ տնտեսական կապերի ակտիվացման համար։

 ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը փոխհյուպատոսին հավաստիացրեց, որ Պալատը պատրաստակամ է ոչ միայն բրազիլական ապրանքների ցուցահանդես կազմակերպել Հայաստանում, այլև հայկականը ՝ Բրազիլիայում։

Քննարկվեց նաև Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցչություն հիմնելու հարցը, ինչի վերաբերյալ երկու կողմերն էլ դրականորեն արտահայտվեցին։