ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Շիրակի մարզ – արտահերթ համագումար

Շիրակի մարզ – արտահերթ համագումար

   Հուլիսի 19–ին Գյումրի քաղաքում կայացավ Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատի արտահերթ չորրորդ համագումարը, որին, մարզային պալատի անդամներից բացի, մասնակցում էին նաև գործարարության ոլորտի, հասարակական, մարզային և Գյումրու քաղաքային կազմակերպությունների ղեկավարներ ու պաշտոնատար այրեր։

    Ողջունելով բոլոր ներկաներին՝ ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը նշեց, որ վերջին տարիներին մարզի ԱԱՊ-ը աչքի չի ընկել իր արդյունքներով ու ցանկալի արդյունավետությամբ, ինչի համար արժանացել է զուտ «բավարար» գնահատականին: «Եթե մարզում այսօր բազմաթիվ սոցիալական խնդիրներ են կուտակվել, երևի դա նաև կառույցի ոչ արդյունավետ աշխատանքի հետևանքն է: Գաղտնիք չէ` որքան էլ պետությունը մեծ ջանքեր գործադրի, ֆինանսներ հատկացնի տնտեսության աշխուժության, բնակչության սոցիալական հարցերը լուծելու, աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ, առանց ոչ պետական կառույցների, հասարակական  կազմակերպությունների աջակցության  հնարավոր չէ հիմնարար լուծել տարիների ընթացքում կուտակված այդ խնդիրները: Մեր երկրի այն մարզերում, որտեղ ակտիվ են գործում առևտրաարդյունաբերական պալատները, ոչ պետական ու հասարակական կառույցները, ավելի քիչ են սոցիակալան խնդիրները, ուրեմն, նաև արտագաղթը: Այսօր ՀՀ ԱԱՊ-ն դարձել է հզոր ու վստահելի կառույց բոլոր գործարարների համար, համագործակցում է աշխարհի շատ երկրների նույնանման կառույցների հետ, մշտական ներկայացուցիչներ ունի ավելի քան 20 երկրում»,- ընդգծեց Մարտին  Սարգսյանը:

Մարզային կառույցը ակտիվացնելու ակնկալությամբ համագումարը ընտրեց նախագահության նոր կազմ և նախագահ։ Նորընտիր նախագահ Կարեն Գոմցյանը համառոտակի ներկայացրեց իր ծրագրային դրույթները, նկատառումներն ու տեսակետները։

ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը, հավանություն տալով ծրագրային դրույթներին, միաժամանակ հավաստիացրեց, որ Շիրակի մարզային կառույցը  ՀՀ ԱԱՊ–ի աջակցությամբ առաջիկայում դառնալու է մարզի գործարարների խորհրդատուն և պաշտպանը։