ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան – Լիտվա

Հայաստան – Լիտվա

Հուլիսի 30–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում Լիտվայի Ալիտուս քաղաքից ժամանած մոտ մեկ տասնյակ գործարարները ներկայացրեցին սննդարդյունաբերության, տրանսպորտային ծառայությունների և լոգիստիկայի, բուժտեխնիկայի ու պլաստիկ արտադրության, անշարժ գույքի, նոր տեխնոլոգիայով թռչնաբուծության ճյուղերը: Լիտվացի գործընկերներին համատեղ գործակցության տեսանկյունից առաջին հերթին գրավել է համեղ սնունդը: Հայաստանի բնակլիմայական պայմանները նպաստավոր են մրգի, բանջարեղենի ու սննդի արտադրության համար:

    Հայաստանում Լիտվայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սաուլիուս Վալաինիսը բարձր գնահատեց Հայաստանի հետ սննդի ոլորտում համատեղ գործակցության ներուժը` այն համարելով ներդրումների համար ամենագրավիչ ոլորտներից: Դիվանագետը համոզված է` համատեղ ջանքերով կարելի է զարգացնել նաև զբոսաշրջությունն ու մրցակցել լավագույն տուրիստական կենտրոնների հետ:     Հայաստանի ակնկալվելիք անդամակցումը Եվրասիական Միությանը լիտվացի դիվանագետը դիտարկում է որպես երկկողմ կապերի զարգացման նոր հնարավորություն: «Պետք է ամեն հնարավորից ու ամեն փոփոխությունից վերցնել լավագույնը: Ես կարծում եմ` սա լրացուցիչ հնարավորություն է, որը պետք է օգտագործվի և՛ Հայաստանի, և՛ Լիտվայի կողմից: Միաժամանակ չպետք է մոռանալ եվրոպական նոր շուկաներ գտնելու անհրաժեշտության մասին»,- ասաց նա:

    Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը նշեց, որ լիտվացիների հետ այս հանդիպումը հիմնականում ճանաչողական է ու բնականաբար նաև ելակետային, ուստի հարկավոր է առաջիկայում հաջորդ քայլերին նախապատրաստվել։

    Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ ժամանակին նույն տնտեսության մաս կազմած երկրների միջև երկկողմ գործակցության ոլորտներ են դառնում պարարտանյութի արտադրությունը, սննդի արդյունաբերությունը, գյուղատնտեսության ենթաճյուղերը:Լիտվան գյուղատնտեսական երկիր է` մսի զարգացած արտադրությամբ: Հայաստանն այդ երկրին հետաքրքրում է ոչ միայն որպես արտահանման նոր շուկա, այլեւ համատեղ արտադրություն հիմնելու գործընկեր: Շփումների ժամանակ լեզվի խնդիր էլ չպետք է լինի` գործարարների շփման լեզուն ռուսերենն է: «Սկզբից տպավորություն էր, թե հետաքրքրություն չկա, բայց արդեն 30-40 ընկերություն ոչ միայն Ալիտուսից, այլեւ ողջ Լիտվայից հետաքրքրված է Հայաստանի հետ աշխատանքով: Ընդ որում` նրանք ոչ միայն շահագրգռված են Հայաստան արտահանմամբ, այլեւ պատրաստ են մեզանից գնել»,- նշեց Մարտիրոսյանը:

Իսկ Ալիտուս քաղաքի առևտրային պալատի նախագահ Ռոմուալադաս Ամբրոժյավիչի խոսքով` Հայաստանի հետ բիզնես կապերի զարգացումը իրենք դիտարկում են տարածաշրջանի այլ երկրների հետ գործակցության համատեքստում:

   Շնորհանդեսով ներկայացվեց Հայաստանի տնտեսությունը, զարգացման առաջնահերթ ոլորտները։ Գործարարները կլոր սեղաններով քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, հաստատեցին նոր գործնական կապեր։

hacklink al hd film izle php shell indir siber güvenlik türkçe anime izle Fethiye Escort android rat duşakabin fiyatları fud crypter hack forum instagram beğeni bayan escort - vip elit escort wordpress nulled themesAnkara Evden Eve Nakliyatfethiye escortuluslararası evden eve nakliyatmobil ödeme bozdurmasu tesisatçısıcasino sitelerihtml nullednulled themesredfoxbetbomb bonanza oynasugar rush oynashining hot oynablackbull oynaseks filmi izlesportsurgeVozol 2200nulled shopify themesAviator Sinyal HilesiAviator Sinyal HilesiMobil Ödeme BozdurmaMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmetesisatçıMobil Ödeme BozdurmaVodafone Mobil Ödeme BozdurmaMobil Ödeme Nakite ÇevirmeCialisMobil Ödeme BozdurmaMobil Ödeme BozdurmaMobil Ödeme Bozdurma Vodafone Mobil Ödeme Bozdurma web tasarımjakuzibeylikdüzü evden eve nakliyatbuca escortTheta Healing Nedirgeri döndürme ritüeliredfoxbetümraniye escort