ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ – ղազախական գործարար կապեր

Հայ – ղազախական գործարար կապեր

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին կից «Գործարար կանանց աջակցման հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը հյուրընկալեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի գործարար կանանց պատվիրակությանը։ «Գործարար կանանց աջակցման հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիա Գևորգյանը նշեց, որ ղազախ գործարարները թեև ներկայացնում էին կրթության և տուրիզմի ոլորտները, բայց հաջորդ հանդիպումներին դրանք կավելանան, և գործակցությունը կշարունակվի փոխայցելություններով։

   Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը հույս հայտնեց, որ այս և հետագա հանդիպումները կարող են խթաել մասնավորապես Երևանի և Աստանայի պալատների գործակցությունը։

   Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հետդիպլոմային ուսուցման ամբիոնի վարիչ Լևոն Գրիգորյանը, ներկայացնելով Հայաստանում ստոմատոլոգիայի ոլորտի նվաճումները, առաջարկեց համագործակցել այդ ոլորտում։

   Ղազախ գործարարները պատմեցին հրաշալի հյուրընկալության տպավորությունների մասին՝ ակնկալելով համատեղ ծրագրերի իրականացում։