ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան– Իսպանիա

Հայաստան– Իսպանիա

   Սեպտեմբերի 11–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեցին Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Հանրապետության դեսպանության տնտեսության և առևտրի գծով գլխավոր խորհրդական Լուիս Կաչոն և պատվո հյուպատոս Արմինե Ադամյանը։ Քանի որ այցը հիմնականում ճանաչողական էր, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը հանգամանորեն ներկայացրեց Պալատի կառուցվածքը, գործառույթներն ու արտաքին կապերը։

   Պարոն Կաչոն նշեց, որ թեև Հայաստանը համեմատաբար փոքր շուկա է, սակայն տնտեսական իրավիճակների ու հնարավորությունների և հարևան երկրների հետ համագործակցելու առումով կարևոր երկիր է Իսպանիայի համար։

   Պարոն Վարդանյանը, որպես համագործակցության առաջին քայլ, կարևորեց երկու պալատների միջև պայմանագրի կնքումը և մասնավորապես փոխադարձ ցուցահանդեսների կազմակերպումը։

   Պալատի արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը նշեց, որ թեև Հայաստանը անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը, սակայն եվրոպական երկրների հետ տնտեսական գործակցությունը մնալու է որպես Պալատի առաջնային ուղղություններից մեկը։