ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ-չեխական կապեր

Հայ-չեխական կապեր

Հայ–չեխական տնտեսական կապերն առավել ակտիվացնելու և ծավալելու ակնկալությամբ սեպտեմբերի 12–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Հայաստանում գտնվող Չեխիայի Հանրապետության պետական և մասնավոր հատվածի գործարար պատվիրակությունը՝ Հայ–չեխական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարթլի գլխավորությամբ։
Որպես Եվրոպական Միության անդամ երկրի՝ Չեխիային հետաքրքրում է Հայաստանի հետ համագործակցության ապագան և այդ համատեքստում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի դերն ու մասնակցությունը։

Այդ մտահոգության վերաբերյալ, հանգամանորեն ներկայացնելով Պալատի գործառույթներն ու արտաքին կապերը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը նշեց, որ Եվրասիական Միությանը անդամակցության պայմաններում էլ Հայաստանը նույն հաջողությամբ շարունակելու է գործակցությունը եվրոպական երկրների հետ։ Պարոն Բարթլը նշեց, որ Չեխիան Հայաստանի համար կարող է դարպաս դառնալ դեպի Եվրոպա և հակառակը։ Նա հատկապես կարևորեց Հայաստանի հետ տնտեսական կապերի առավել ինտենսիվացումը և համագործակցության հեռանկարները մասնավորապես  արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, տուրիզմի, գիտության ու մշակույթի և այլ ոլորտներում։

Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը մասնավորեց հատկապես գյուղատնտեսական մթերքների վերամշակման համատեղ ձեռնարկությունների հիմնումը Հայաստանում, որը տարանցիկ ճանապարհ կարող է դառնալ դեպի հարավ Չեխիայի համար։