ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Շիրակի մարզի ԱԱՊ նախագահ Կարեն Գոմցյանը ներկայացրել է ոլորտի հեռանկարները

Շիրակի մարզի ԱԱՊ նախագահ Կարեն Գոմցյանը ներկայացրել է ոլորտի հեռանկարները

        Սեպտեմբերի 13–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Գյումրիի «Լենտեքս» ընկերություն, ծանոթացել տեքստիլ արդյունաբերության նախկին ավանդույթների վերականգնման ուղղությամբ աշխատանքներ իրականացնող այս ընկերության գործունեությանը և զարգացման ծրագրերին: «Լենտեքս» ընկերության նախագահ, Ծիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Կարեն Գոմցյանը  հանրապետության նախագահին ներկայացրել է, որ ընկերության արտադրանքն այսօր հաջողությամբ իրացվում է Հայաստանում և Արցախում, որոշակի քանակով արտահանվում է Ֆրանսիա, Վրաստան, Ռուսաստան և Միացյալ Արաբական Էմիրություններ: 2012-2014թթ. կատարելով շուրջ 600 մլն դրամի ներդրումներ՝ ընկերությունը կառուցել է նոր արտադրամաս, որոնց շնորհիվ ընկերության արտադրանքը դարձել է է՛լ ավելի մրցունակ: Ներկայումս ընկերությունում աշխատում է շուրջ 200 մարդ՝ 70 հազ. դրամ միջին աշխատավարձով: