ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ – արգենտինյան կապեր

Հայ – արգենտինյան կապեր

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության դեսպանությունը և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը համատեղ կազմակերպեցին շնորհանդես “Երկկողմ առևտուր և ներդրումային հնարավորություններ” խորագրով։ Շնորհանդեսը ներկայացրեց ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան։ Վերջինս ներկայացրեց Արգենտինայի տնտեսության տարբեր ճյուղերը, Հայաստանի հետ գործարար կապերը, արտահանման, ներմուծման, ինչպես նաև ներդրումների ծավալները։   Պալատի և դեսպանության տնտեսական կապերի վերաբերյալ նշեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը, իսկ Պալատի նախագահության անդամ, «Սովռանո» ընկերության նախագահ Սոս Սահակյանը մասնակիցներին ներկայացրեց Արգենտինայից Հայաստան ապրանքների ներկրման իրենց փորձը և առաջիկա անելիքները։Արգենտինայի հետ աշխատած առանձին ընկերություններ ևս  ներկայացրեցին այդ ոլորտում սեփական փորձը։ Միջոցառման ընթացքում հայկական ընկերությունները հնարավորություն ունեցան անձամբ շփվելու Արգենտինայի Դեսպանի հետ՝ փորձելով կապ հաստատել համապատասխան ոլորտի արգենտինական ընկերության հետ։