ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

ՊանԱրմենիան էքսպո

ՊանԱրմենիան էքսպո

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը, Զարգացման Հայկական Գործակալությունը և «Պրոմ Էքսպո» ընկերությունը ներկայացնում են իրենց հերթական համատեղ նախագիծը` «ՊանԱրմենիան Էքսպո» 2014 միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսը, որը կկայանա 2014թ. հոկտեմբերի 9-12-ը «ԵՐԵՎԱՆ» Էքսպոկենտրոնում: Այդ մասին  հոկտեմբերի 1–ին «Տեսակետ» ակումբում լրագրողներին մանրամասն ինֆորմացիա տվեցին ցուցահանդեսի կազմակերպիչներն ու աջակիցները։

Թեմատիկ բաժինները՝
1. Առողջապահություն
2. Արդյունաբերություն
3. Բանկեր, վարկային կազմակերպություններ
4. Բեռնափոխադրումներ
5. Գյուղատնտեսություն և սննդարդյունաբերություն
6. Զբոսաշրջություն
7. Ծառայություններ
8. Կրթություն
9. Հրատարակչություն
10. Շինարարություն
11. Կահույք

   ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը նշեց, որ «ՊանԱրմենիան Էքսպո» 2014 ցուցահանդեսին մասնակցում են ինչպես հայրենական, այնպես էլ արտերկրյա մի շարք կազմակերպություններ Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից և այլ երկրներից։