ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Իրան – Հայաստան

Իրան – Հայաստան

    ՀՀ առևտրաարդյունաբերական  պալատում հոկտեմբերի 2–ին կայացած գործնական հանդիպման և մամուլի ասուլիսի հյուրն էր Իրանի Իսլամական Հանրապետության «Մուքարար ինդուսթրիալ գրուպ» ընկերությունների խումբը, որը պատրաստ է լուրջ ներդրումներ կատարել Հայաստանում տարբեր բնագավառներում, հատկապես բենտոնիտի արտադրության ոլորտում։ Հայաստանյան բենտոնիտի հումքը աշխարհում լավագույններից է և կարող է «ՋԻ–ՍԻ—ԷԼ» մեկուսիչ արտադրատեսակների հիմնական բաղադրամասը դառնալ։ Իրանցի գործարարները  մտադրություն ունեն մասնավորապես Իջևանի  բենտոնիտի գործարանի բազայի վրա ստեղծել ժամանակակից արտադրություն։

   Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Պալատը միջնորդ դեր է ստանձնել ներդրում կատարողների և գործարանի սեփականատերերի լիազոր անձանց միջև։ Ասուլիսին խնդրի վերաբերյալ տեսակետներ հայտնեցին գիտնականներ և արտադրության մասնագետներ։ Բանակցային փուլը բարեհաձող մեկնարկեց, օրերս ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և ներդրում կատարող իրանական ընկերությունը ստորագրելու են համագործակցության հուշագիր։