ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Երևան – Մոսկվա

Երևան – Մոսկվա

Հոկտեմբերի  9-ին “Էլիտ Պլազա” բիզնես կենտրոնի մեծ կոնֆերանս դահլիճում  կայացավ  Մոսկվայի և Երևանի տնտեսական հարաբերությունների զարգացման մամլո ասուլիս՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության աոևտրաարդյունաբերական պալատի և Մոսկվա Քաղաքի Կառավարության  ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս միջոցառումը տեղի  ունեցավ «Բիզնես – Մարաթոն 2014: Ք. Մոսկվայի փոքր և միջին ձեռնարկությունների բիզնես առաքելություն քաղաք Երևան» ծրագրի շրջանակներում:

    Ծրագիրն իրականացվում է Մոսկվայի  Գիտության, Արդյունաբերական քաղաքականության և ձեռներեցության վարչության նախաձեռնությամբ և Հայաստանի Հանրապետության աոևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ:

  Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանի հավաստմամբ՝ 2014թ. -ին «Բիզնես – Մարաթոն 2014»–ը  անցկացվում է ՌԴ շրջանների և արտերկրյա 40 քաղաքներում:

Ծրագրի նպատակն է աջակցել երկու մայրաքաղաքների գործարարների անմիջական, փոխադարձ շահավետ առևտրային համագործակցությանը: Ծրագիրը զգալիորեն տարբերվում Է ցուցահանդեսներից և այլ միջոցառումներից նրանով, որ մինչև ծրագրի մասնակիցների անմիջական ժամանումը Երևան, նախորդ 2 ամսվա ընթացքում, կատարվել է նախնական աշխատանք երկկողմ հանդիպումների պլանավորման և անցկացման ուղղությամբ:

     «Ծրագրին ի սկզբանե մասնակցում էին  Մոսկվայի ավելի քան 20 ձեռնարկություններ: Նրանցից յուրաքանչյուրի համար 2 ամսվա ընթացքում աշխատանքներ են իրականացվել  Երևանի ընկերությունների ցանկում պոտենցիալ գործընկերներ գտնելու նպատակով:  Կատարվել է ավելի քան 160 նախնական հեռախոսազանգ, որի ընթացքում փոխանցվել են տեղեկատվական նյութեր Մոսկվայի ընկերությունների մասին:  Երևանի այն ընկերությունները, որոնք հետաքրքրություն են հայտնել համագործակցության, կարողացան անձամբ երկկողմ բանակցություններ վարել Մոսկվայի ընկերությունների հետ:»,– գոհունակությամբ արտահայտվեց Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը։

        Այդ ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա պատվիրակության կազմում ընդգրկվել էին   մոսկովյան 10 ձեռնարկություններ, որոնք ամենամեծ հետաքրքրության արժանացան Երևանի ընկերությունների կողմից: Այսպիսով, որպես բիզնես առաքելություն Երևան էին այցելել 10 ընկերությունների ներկայացուցիչները, որոնք զբաղվում են շինարարական, լաքաներկային և հարդարման նյութերի, օդափոխության և օդամաքրման համակարգերի, բժշկական սարքավորումների և առողջապահական ապրանքների,  կրծողների դեմ պայքարի ժամանակակից միջոցների, կանանց հագուստի, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կառավարման համակարգերի և ավտոմատացման համակարգերի արտադրությամբ և այլն։

   Առաջին օրը երկու տարածաշրջանների գործարարների հանդիպումը անցկացվեց “բանակցային հարթակ” ձևաչափով: Նաև առաջին օրը կազմակերպվեց կլոր սեղան, որին մասնակցեցին լոգիստիկայի, սերտիֆիկացման, արտոնագրման ոլորտներ ներկայացնող Երևանի փորձագետները:

   Երկրորդ օրը մասնակիցները անցկացրեցին գործնական հանդիպումներ Երևանի ընկերությունների գրասենյակներում։ Բացի այդ, գործարար առաքելության երկրորդ օրը կազմակերպվեցին այցելություններ տարածաշրջանի ձեռնարկություններ  (տեխնոլոգիական տուր) փորձի փոխանակման, արդյունաբերական համագործակցության նպատակով և այլն։