12
Հոկտեմբերի
2014
0
Comments
Երևան – Սոչի
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին կից «Գործարար կանանց աջակցության հիմնադրամ» կազմակերպության հրավերով եռօրյա այցով Երևանում գտնվող ՌԴ Սոչի քաղաքի պատվիրակությանը ընդունեց Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը։
Սոչիի փաստաբանների կոլեգիան և Հայաստանի «Ինվեստմենտ Լոու Գրուպ» ընկերությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Սոչիի փաստաբանների կոլեգիայի նախագահ Նադեժդա Ստուպակը նշանակվեց Երևանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Սոչի քաղաքում։
Սոչիի հետ ակտիվ կապեր հաստատվել էին դեռևս 6 տարի առաջ, երբ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Սոչիում կազմակերպեց հայաստանյան արտադրանքների ցուցահանդես և գործարար ֆորում։