ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Ընդունելություն ՀՀ ԱԱՊ–ում

Ընդունելություն ՀՀ ԱԱՊ–ում

Հոկտեմբերի 21–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը ընդունեց ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկի հրավերով Հայաստանում գտնվող Ավստրիայի աշխատանքի պալատի ներկայացուցիչ Գերնոտ Միտերին։

    Հյուրին առանձնապես հետաքրքրում էր, թե Պալատը որքանով է աջակցում սոցիալական գործընկերության ձևավորմանը։ Արայիկ Վարդանյանը հանգամանորեն ներկայացրեց Պալատի գործառույթները և հիշյալ խնդրի վերաբերյալ կատարված աշխատանքը։