ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ–իրանական գործարար ֆորում

Հայ–իրանական գործարար ֆորում

Հոկտեմբերի 21–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ հայ–իրանական գործարար համաժողով (երկկողմ հանդիպումներ): Իրանցի գործարարների խմբում ընդգրկված էին թռչնաբուծության, անասնապահական, գյուղատնտեսական ապրանքների արտադրության, շինարարական, ինչպես նաև ծառայությունների ոլորտը ներկայացնող ընկերություններ։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից գործարար առաջարկություններ արեց նախագահության անդամ Սարգիս Աղաբեկյանը՝ մասնավորապես շեշտելով, որ Հայաստանը, անդամակցելով Եվրասիական Մաքսային Միությանը, կարող է տարանցիկ լուրջ միջանցք դառնալ Իրանի համար։ Այդ խնդրի վերաբերյալ նաև դրական կարծիք հայտնեց Մոսկվայի բիզնես դպրոցի պրոռեկտոր Իվան Պանովը։

  Իրանի Իսլամական Հանրապետության Արդաբիլի նահանգի և Հայաստանի Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարները ստորագրեցին համագործակցության համաձայնագիր։

   Հանդիպումը կազմակերպել էր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը։