ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ–ռուսական գործարար հանդիպում

Հայ–ռուսական գործարար հանդիպում

   Հոկտեմբերի 22–ին Երևանի «ԷԼԻՏ ՊԼԱԶԱ» բիզնես կենտրոնի մեժ դահլիճում աշխատանքը սկսեց հայաստանյան և ռուսաստանյան ձեռնարկատերերի գործարար հանդիպումը «Բիրժա կոնտակտով» աշխատանքային ձևաչափով, որը նախաձեռնել էին Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի Հանրապետության և Երևանի առևտրաարդյունաբերական պալատները, Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչության և Ռուսաստանի տարածաշրջանային աջակցության կենտրոնները՝ ռուսական և հայկական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։     Հանդիպմանը մասնակցեցին  Ռուսաստանի Դաշնության 10 խոշոր ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, ովքեր ներկայացրեցին ամենատարբեր ոլորտներ՝ ժամանակակից ջեռուցման համակարգեր, մոդեռնիզացված ճանապարհաշինական տեխնիկա ու սարքավորումներ, մետաղական իրերի արտադրություն, բազմաֆունկցիոնալ ապակիներ, հատուկ մասնագիտացված և կոմպլեկտացված տեխնիկայի արտադրություն ու վաճառք, քիմիական և նավթաքիմիական արտադրանք, հորատման ինքնագնաց մեքենաներ, շինարարական ամրաններ, էկոլոգիապես մաքուր և խնայողական գալվանիկական սարքեր, սննդարդյունաբերության սարքավորումներ և այլն։

    Ռուս գործարարները վաղը հանդիպոււներ կունենան Կլոր սեղան ձևաչափով, նախատեսված են եռօրյա գործարար այցելություններ ու այլ հանդիպումներ։