ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան – Լիտվա

Հայաստան – Լիտվա

Նոյեմբերի 11–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ Հայաստանի և Լիտվայի գործարարների հանդիպում, որի ընթացքում շնորհանդեսով ներկայացվեցին Հայաստանի տնտեսական հնարավորությունները։

Երևանի պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը նշեց, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները այսօր թեև փոքր են, բայց կան չօգտագործված լուրջ ռեզերվներ։ Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, դեսպանության լիազոր նախարար Սաուլյուս Վալայնիսը և Լիտվայի Հանրապետության արտգործնախարարության վարչության պետ Ռեգիմանթաս Ջաբլոնսկասը այս հանդիպումը բնութագրեցին որպես ելակետային կարևոր քայլ, որին պետք է հաջորդեն կոնկրետ ծրագրերը։ Այնուհետև ԲԻԹՈՒԲԻ ֆորմատով գործարարները քննարկեցին համագործակցության  առաջիկա անելիքներն ու տարբերակները։

Համագործակցության ոլորտները բազմազան են՝ գինեգործություն, մսամթերքի վերամշակում, ինովացիոն համակարգեր, բուժական թեյի արտադրություն, կաթի վերամշակում  և այլն։