ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ–ռուսական տնտեսական կապեր

Հայ–ռուսական տնտեսական կապեր

Հայ–ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման

շրջանակներում 2014թ. նոյեմբերի 14-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ «Գործարար առաքելություն. նոր շուկաներ-նոր հեռանկարներ, Հայաստան–Ռուսաստան» կոնֆերանսը։ Փոխադարձ շնորհանդեսներով ներկայացվեցին երկու երկրների ներդրումային մթնոլորտը և համագործակցության զարգացման հնարավորությունները։ Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը հատկապես մասնավորեց Երևան և Մոսկվա քաղաքների տնտեսական կապերի ակտիվացման ներուժը։

    Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը համագործակցության հուշագիր ստորագրեց Գործարարների մոսկովյան ասոցիացիայի հետ։

   Նոր գործարար կապեր հաստատելու ակնկալությամբ Կոնտակտների բորսա և “B2B”  ձևաչափերով այցի շրջանակներում աշխատանքը շարունակում են Երևանի և Մոսկվայի գործարարները։