ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Երևան – Սոչի

Երևան – Սոչի

      Նոյեմբերի 17–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում հայ–ռուսական առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու շրջանակներում կայացավ «Սոչիի շնորհանդեսը Երևանում» գործարար հանդիպումը, որը կազմակերպել են ՌԴ Սոչիի քաղաքապետարանը, «Ռուսաստանում հայերի միություն» համառուսական ՀԿ–ն, Սոչիի և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատները և «Գործարար կանանց աջակցման բիզնես–կենտրոն» հիմնադրամը»։

   Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը կարևորեց, որ Երևանն ու Սոչին , որպես բիզնես գործընկեր, կարող են լրջորեն համագործակցել մի շարք ոլորտներում։ Սոչիի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Վադիմ Լևչենկոյի գլխավորած պատվիրակության կազմում կային  կարևորագույն ձեռնարկությունների ղեկավարներ և գործարարներ զանազան ոլորտներից, մասնավորապես տուրիզմի և հյուրանոցային սպասարկման բնագավառից։ Սոչիի հայկական համայնքի ղեկավար Հրաչ Մակեյանը նշեց, որ փոխշահավետ բիզնեսի համար անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել հայկական համայնքի ուժերը։

   Շնորհանդեսով ներկայացվեցին Սոչին և տարբեր ընկերություններ, եղան “B2B” հանդիպումներ, բազմաբնույթ այցեր։