ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան – Եթովպիա

Հայաստան – Եթովպիա

Նոյեմբերի 20–ին Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը ընդունեց Հայաստանում Եթովպիայի Ֆեդերատիվ Դեմոկրատական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կասախուն Դենդեր Մելեսեին։ Խոսելով հայ–եթովպական բարեկամության մասին՝ դեսպանը մասնավորեց. «Մենք վաղուց ասում ենք, որ բիզնես սովորել ենք հայերից,իսկ Եթովպիայի ամենամեծ սուպերմարկետի սեփականատերն էլ հայ է»։ Հյուրը նաև նշեց, որ իրենց կառավարությունը տնտեսության մեջ ագրարայինից ինդուստրալացման կուրս է վերցրել, ուստի կամենում են Հայաստանի հետ լուրջ ծրագրեր իրականացնել։

 Անդրանիկ Ալեքսանյանը կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանը, անդամագրվելով Եվրասիական միությանը, Եթովպիայի համար կարող է լուրջ պատուհան դառնալ դեպի Մաքսային Միության անդամ երկրները։

  Որպես առաջին քայլ ՝ երկուստեք ցանկություն հայտնեցին առաջիկայում վավերացնել փոխըմբռնման և համագործակցության հուշագիր։