ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

«Արևելյան ներդրումներ 2» ծրագրի մեկնարկը

«Արևելյան ներդրումներ 2» ծրագրի մեկնարկը

2011թ-ից ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը իրականացնում է «Արևելյան ներդրումներ» (East-Invest) եռամյա ծրագիրը: Այն տարածաշրջանային ներդրումային և առևտրի զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրներում։ Վերջինիս նպատակն է ամրապնդել գործարար կապերը Արևելյան Գործընկերության երկրների և Եվրամիության միջև։ Եվրոպալատն ընտրվել է որպես նշված ծրագիրն իրականացնող կազմակերպություն, իսկ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հանդիսանում է գլխավոր գործընկեր Հայաստանում։ 2014թ-ից սկսվում է Ծրագրի 2-րդ մասը (նույնպես եռամյա)։

Այդ կապակցությամբ ս.թ. դեկտեմբերի 3-5-ը Եվրոպալատից ՀՀ ԱԱՊ էին ժամանել «East-Invest» ծրագրի աշխատանքային թիմը: Վերջիններս հանդիպումներ ունեցան Հայաստանի պետական մարմինների, գործարարության աջակցման կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Շնորհանդեսով ներկայացվեցին Ծրագրի գործողությունները, բաղադրիչները։

«Արևելյան ներդրումներ» ծրագիրը Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությունն է, ղեկավարվում է Եվրոպալատի, իրականացվում է արևելյան դաշնակցության երկրների և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։