ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ-ռուսական բիզնես հանդիպում Երևանում

Հայ-ռուսական բիզնես հանդիպում Երևանում

Դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայ-Ռուսական Բիզնես հանդիպում, որը անցկացվեց «Սարատովի մարզի ձեռնարկությունների բիզնես առաքելությունը քաղաք Երևանում»  ծրագրի  շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Երևանի Աոևտրաարդյունաբերական պալատի,  Սարատովի մարզի կառավարության, Սարատովի մարզի տնտեսական զարգացման և ներդրումային քաղաքականության նախարարության և «Սարատովի մարզի Բիզնես ինկուբատոր» Պետական Ունիտար Ձեռնարկության  նախաձեռնությամբ։
Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը տեսանյութով ներկայացրեց Հայաստանի տնտեսական առաջնահերթություններն ու ներդրումանին միջավայրը, համագործակցության հնարավոր ոլորտները։
Ծրագրին մասնակցում են հակահրդեհային սարքավորումների վաճառքով, բիոկատալիզատորների, դեղորայքի, անասնաբուժական դեղամիջոցների, սննդային հավելումների, հյութերի, շինանյութերի արտադրությամբ, շինարարությամբ,  էլեկտրաէներգիայի սարքավորումների առաքմամբ զբաղվող ռուսական ձեռնարկություններ:
Նրանցից յուրաքանչյուրի համար նախնական աշխատանքներ են իրականացվել Երևանի ընկերությունների ցանկում պոտենցիալ գործընկերներ գտնելու նպատակով: Կատարվել է ավելի քան 100 նախնական հեռախոսազանգ, որի ընթացքում փոխանցվել են տեղեկատվական նյութեր ռուսական ընկերությունների մասին: Երևանի այն ընկերությունները, որոնք հետաքրքրություն են հայտնել համագործակցության, կկարողանան անձամբ երկկողմ բանակցություններ վարել ռուսական ընկերությունների հետ:

Ռուսաստանյան գործարարների պատվիրակությունը Երևանում կլինի 4 օր: