ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ–իրանական տնտեսական կապեր

Հայ–իրանական տնտեսական կապեր

   Դեկտեմբերի 24–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հյուրն էր իրանական գործարար պատվիրակությունը՝ Իրան–Հայաստան բարեկամության ասոցիացիայի նախագահ Ռեզա Դամավանդիպուրի գլխավորությամբ։

   ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը հյուրերին ներկայացրեց  Եվրասիական Տնտեսական Միավորմանը Հայաստանի անդամակցության պայմաններում համագործակցության նոր հնարավորությունները, ինչը լուրջ տարանցիկ միջոց է նաև Իրան–ԵՏՄ անդամ երկրներ տնտեսական կապերի զարգացման համար։

   ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ, ներդրումային հանձնաժողովի նախագահ Սարգիս Աղաբեկյանը համագործակցության կոնկրետ ոլորտներ ու տարբերակներ առաջարկեց, մասնավորապես՝ համատեղ ձեռնարկությունների հիմնում, ինչը երկուստեք շահավետ կլինի։

  Որոշվեց հաջորդ հանդիպումներին արդեն առավել կոնկրետ  ծրագրեր ներկայացնել։