ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան – Բելառուս

Հայաստան – Բելառուս

      Հայաստանի և Բելառուսի հանրապետությունների առևտրաարդյունաբերական պալատները վաղուց են վավերացրել համագործակցության հուշագիր և հատկապես վերջին տարիներին գործարար հանդիպումներով, կլոր սեղաններով ու ցուցահանդեսներով համատեղ ծրագրեր են իրականացնում։

    Մարտի 2–ին Բելառուսի հանրապետության Գոմելի մարզի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատների պատվիրակությունների հետաքրքրության հիմնական թեման մսամթերքի և կաթնամթերքի ոլորտում անմիջական գործարար կապերի հաստատումն էր և համատեղ ձեռնարկներով տնտեսական կապերի ակտիվացումը։ Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանի բնութագրմամբ՝ «Նախնական կապերի հաստատման և նոր շուկաների որոնման առումով նմանատիպ «կոնտակտների բիրժա» ձևաչափը հայ–բելառուսական տնտեսական հարաբերություններում արդեն փորձված ու արդյունավետ եղանակ է»։