ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Տեսակոնֆերանս – ԵՏՄ

Տեսակոնֆերանս – ԵՏՄ

Մարտի 3–ին Մոսկվայում կայացավ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության զարգացում–առանձնահատկություններ և հեռանկարներ» թեմայով կլոր սեղան տեսակոնֆերանս, որին բաց ռեժիմով միացել էին ԵՏՄ անդամ երկրները։ Այն վարում էր ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Գեորգի Պետրովը։ Հիմնական զեկուցումով հանդես եկավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար (կոլեգիայի անդամ) Կարինե Ավագյանը, ով մասնավորապես նշեց՝ «Միությունում կկիրառվեն ազգային լավագույն փորձն ու ստանդարտները։ Դրա համար մոտ ապագայում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում հնարավոր է կիրառել կապիտալի ազատ շարժի Հայաստանի առաջավոր փորձի ապահովումը՝ օրենսդրության ազատականացում և հարկային ճկուն ռեժիմ։ Ինովացիոն կլաստերային տնտեսության, բարձրտեխնոլոգիական արտադրության յուրացման համատեղ զարգացման հույսեր կան»։

   Կլոր սեղանին Հայաստանից միացել էր ՀՀ  առևտրաարդյունաբերական պալատը։ Մասնակցում էին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը։