ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան – Սիրիա

Հայաստան – Սիրիա

Մարտի 17–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության Գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալին։ Սիրիացի դիվանագետին Մարտին Սարգսյանը տեղեկացրեց մինչ սիրիական ճգնաժամը հայ–սիրիական բարեկամական ու տնտեսական կապերի մակարդակի մասին, դրանցում մասնավորապես ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ձեռնարկումները, հատկապես Հալեպ քաղաքում կազմակերպած աննախադեպ ցուցահանդեսներն ու բիզնես ֆորումները, որոնք ջերմությամբ էին ընդունվում ու զորակցվում երկու պետությունների իշխանության ամենաբարձր մակարդակներում։

   Պարոն Նայալը նշեց, որ իրենք պատրաստ են աջակցելու հայ–սիրիական տնտեսական կապերի նորովի ակտիվացմանը։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը տեղեկացրեց, որ արդեն քայլեր են ձեռնարկվել, մասնավորապես Հայաստանում սիրիացի գործարարներին աջակցելու, համատեղ բիզնեսներ հիմնելու, փոխադարձ արտահանումները խրախուսելու առումով։

   Սիրիացի դիվանագետը երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության և սիրիացի գործարարներին աջակցելու պատրաստակամության համար և հույս հայտնեց, որ բարեկամական այս ջերմությունը երաշխիք ու խթան կհանդիսանան Սիրիայի տնտեսական կյանքը կրկին ակտիվացնելու համար։