ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Երևան – Վիլնյուս տնտեսական կապեր

Երևան – Վիլնյուս տնտեսական կապեր

   Մարտի 23–ին Հայ–լիտվական բիզնես ֆորումի ժամանակ Երևանի պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը համագործակցության հուշագիր ստորագրեց Վիլնյուսի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ, որից հետո կայացավ առանձին գործարար հանդիպում։ Երևանի պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ երկու պալատների միջև սա առաջին պաշտոնական վավերացված փաստաթուղթն է՝ թեև Եվրոպալատի առանձին ծրագրերի շրջանակներում եղել են բազմաթիվ հանդիպումներ։ Այս փաստաթուղթը այդ առումով ելակետային է և ողղորդող, անելիքները կանխանշող։

   Երևանի պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի բարձրագույն «ՄԵՐԿՈՒՐԻ» մրցանակ հանձնեց Վիլնյուսի առևտրաարդյունաբերական պալատի նախագահին՝ բազմակողմ համագործակցության ակնկալիքով։ Լիտվացի հյուրը Երևանի պալատի նախագահին և տնօրենին պաշտոնապես հրավիրեց Լիտվա առավել գործնական քայլեր մշակելու և համատեղ ծրագրեր կազմելու։