ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան – Մարոկկո

Հայաստան – Մարոկկո

 Ապրիլի 7-ին  «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «ՍԻՍ» սրահում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Մարոկկոյում ՀՀ պատվավոր հյուպատոսության հետ կազմակերպեց գործարար համաժողով (երկկողմ հանդիպումներ)։ Գործարարների խմբում ընդգրկված են դեղագործական, անշարժ գույքի, սննդի, խմիչքների արտադրությամբ և առևտրով զբաղվող, ինչպես նաև նախագծող, զբոսաշրջության, շինարարական և այլ ոլորտներ ներկայացնող ընկերություններ։ Հայաստան էր ժամանել և հանդիպմանը մասնակցեց մարոկկոյական ներկայացուցչական գործարար պատվիրակություն, որի կազմում էին շուրջ երկու տասնյակ կազմակերպությունների ղեկավարներ։ Հայաստանում Մարոկկոյի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մինա Թունսիի և պատվավոր հյուպատոս Կարեն Մինասյանի հավաստմամբ մարոկկացի գործարարները հնարավորություն կունենան Հայաստանի միջոցով գործակցել նաև Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետությունների բիզնես ընկերությունների հետ։

   ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը նշեց, որ երկու երկրների միջև կա աննշան ապրանքաշրջանառություն, բայց  բավականին ռեզերվներ, որ պետք է օգտագործել հատկապես տուրիզմի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

   Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների կողմից շնորհանդեսով ներկայացվեց Հայաստանի տնտեսությունը և գործակցության հնարավորությունները։